|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչներն այս պահին փակել են Վարդենիս-Երևան ճանապարհը և պահանջում են, որպեսզի իրենց աշխատանք տրամադրեն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի նախկին համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը:
Նա նշեց նաև, որ տեղի բնակիչները հիմնականում աշխատում են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության շահագործած ոսկու հանքավայրում:
«Մեզ մոտ ուրիշ աշխատատեղ չկա, իսկ էս մարդիկ էլ չեն ուզում երկրից հեռանալ, այլ՝ տեղում աշխատանք գտնել, ընտանիքը պահել ու ապրել: Դե, հասկանալի է, ընկերությունն էլ մասնագետներ է ընտրում, բոլորին չի կարող, չէ՞, աշխատանքի ընդունել: Բացի այդ` ընկերությունում աշխատողների 99 տոկոսը հենց մեր համայնքների բնակիչներն են»,- ասաց Շահսուվարյանը:
Ըստ նրա` կան մարդիկ՝ ասում են, թե որոշ աշխատակիցների ազատել են աշխատանքից, ինչի պատճառով էլ նրանք փակել են ճանապարհը, սակայն, կարծես, աշխատանքից ոչ մեկին չեն ազատել:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ աշխատանքից ազատումներ չեն եղել: «Այս պահին էլ մեզ մոտ աշխատանքի ընդունելություն է»,- ասացին մեզ: