|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արդեն հայտնել ենք, որ օգոստոս ամսին կայանալիք` Թուրքիայի նախագահական ընտրություններում կպայքարի 3 թեկնածու՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և «Ազգային շարժում» կուսակցությունների համատեղ թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բացի նոր նախագահի ընտրությունից, բոլորին նույնքան հետաքրքրում է այն, թե ո՞վ կդառնա Թուրքիայի առաջին տիկինը՝ Էքմելեդդին Իհսանօղլուի կինը՝ Ֆուսուն Իհսանօղլուն, Սելահադդին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, թե՞ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը: