Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուլիսի 28-ի մենահամերգից առաջ մի աննկարագրելի աժիոտաժ էր: Հանդիսատեսը սպասում էր անակնկալի, ինչի մասին խոսում էին բոլորը: Անակնկալն այն էր լինելու, որ Ֆլորա Մարտիրոսյանի հետ իբր պիտի զուգերգով հանդես գար ՀՀ առաջին տիկին` կրթությամբ երաժիշտ, դաշնակահար Ռիտա Սարգսյանը: Հանդիսատեսը նույնիսկ կանխատեսումներ էին անում, թե ճանաչված երգչուհու երգացանկից որ զուգերգն է հնչելու: Սակայն երաժշտական սենսացիան չկայացավ:
«Առավոտ»-ը կապվեց Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Երգչուհու փոխանցմամբ, նման բան նախատեսված չի եղել, իսկ ՀՀ առաջին տիկնոջ հետ զուգերգով հանդես գալու լուրերը, հավանաբար, տարածվել են համերգներից մեկում իր կողմից հնչեցված այն խոսքերից հետո, թե տիկին Սարգսյանը օժտված է ականջ շոյող, հիանալի թավշյա սոպրանոյով և, որ ամենակարևորն է, երգի մեջ հոգի է դնում:
«Եթե տիկին Սարգսյանը ցանկություն հայտնի ինձ հետ հանդես գալ, միայն ուրախ կլինեմ»,- նշել է երգչուհին` հավելելով, որ առաջին տիկինը բազմաթիվ պրոֆեսիոնալ երգչուհիներից լավ է երգում: