|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կասկածներ կան, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունին, ծաղրում է ներկայիս նախագահ Ֆրանսուա Հոլանդին իր նոր` Little french songs ալբոմի երգերից մեկում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ալբոմը վաճառքի կհանվի ապրիլի 1-ից, սակայն լրագրողներն արդեն լսել են այն եւ նրանց ուշադրությւնը գրավել է «Պինգվին» երգը: «Նա լուրջ տեսք է ընդունում, սակայն ես գիտեմ, որ նա թագավորական շարժուձեւ չունի: Ո'չ տաք, ո'չ սառը, ո'չ այո, ո'չ էլ ոչ: Նայիր, պինգվի'ն, դու միայնակ ես քո այգում»,- երգում է Բրունին:
«Պարոն ո'չ այո, ո'չ էլ ոչ». սա Հոլանդի մականուններից է, քանի որ նա կարողանում է հեշտությամբ շրջանցել իր համար տհաճ հարցերը:
Ինքը` Բրունին, կտրականապես հերքում է «չար լեզուների» տարածածը եւ վստահեցնում ու քաղաքական երգիծանքի մասին խոսք անգամ չկա, իր երգը շարքային գռեհիկների մասին է:
Ֆրանսիայի քաղաքական շրջանակները չեն մեկնաբանում երգը: