|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը միացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր շարժմանը. տեղեկացնում է «2015rtag Recognize The Armenian Genocide» ֆեսյբուքյան էջը:
Հայոց ցեղասպանության ճանաչման շարժմանն են միացել նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Պոլսում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիե Չեթինը և այք:
Շարժմանն առաջին միացողներից է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն, ով Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Նշենք, որ այս շարժման նպատակն է համաշխարհային մասշտաբով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը: Դրան մասնակցում են տարբեր երկրներից և տարբեր ազգությունների անձինք, ովքեր լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությունով և այն տեղադրում համացանցում:



