կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 21:25
Հասարակություն

Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը

Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: Այս մասին հայտնում է RT-ին:

Երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:

Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Պայթյունի հետևանքով վնասվել են «Դեյլի Սթար» թերթի խմբագրության պատուհաններն ու գույքը: France24-ի թղթակիցը հայտնել է, որ վնասվել է նաև իր բնակարանը: