|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 28-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է 12-ամյա Արմեն Բրուտյանը: Գնդակները դիպել էին Արմեն Բրուտյանի ձեռքին ու ոտքին:
Այսօր արդեն նա վիրահատվել է, մարմնից հաջողությամբ հանվել են գնդակի բեկորները: Այդ մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բերդի զինվորական հոսպիտալի պետ Է.Գրիգորյանը: Նա նշեց, որ վիրահատությունը լավ է անցել, երեխայի վիճակը լավ է:
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն էլ նշեց, որ Արմեն Բրուտյանն իրենց այգում է եղել, երբ կրակել են: Գյուղապետը նշեց, որ Արմենի ընտանիքում ոչ ոք չի աշխատում, իսկ հայրը Արցախյան պատերազմի մասնակից է ու վիրավորվել է կռվի ժամանակ: