|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Տեղեկացրել էինք, որ հակառակորդի կրակոցների հետևանքով երկու երեխա է բուժում ստանում Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցում:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 11-ամյա Վարդան Անդրեասյանին երեկ վիրահատել են` տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ:
«Վիրահատությունը հաջող է անցել, երեխան իրեն լավ է զգում, վիճակը ծանր կայուն է»,- ասացին հիվանդանոցից:
Նշենք, որ Վարդանը ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք:
Ինչ վերաբերում է մյուս տղային` 10-ամյա Գևորգ Գրիգորյանին, ապա նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածք: Երեխայի վերքը երեկ ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է: «Վերքը երկրորդային մշակման է ենթարկվել: Հիմա շարունակում ենք նրա բուժումը: Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա»,- հայտնեցին հիվանդանոցից: