|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Օրեր առաջ Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված և «Սբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված` 14-ամյա Էդմոն Սիմոնյանին այսօր վիրահատել են:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ տղային վիրահատել են այսօր` պրոֆեսոր Դանիելյանի ղեկավարությամբ: «Վիրահատությունն անցել է նորմալ: Ինչ խնդիրներ եղել են մեր առջև դրված, կատարվել են: Վնասված երկու կոնքոսկրերն ու անրակը կորեկցիա են արվել»,- ասաց նա: