կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-28 13:09
Տարածաշրջան

Ռաքել Դինքի ուշացրած, բայց ոչ ուշացած նամակը՝ Հրանտ Դինքին

Ռաքել Դինքի ուշացրած, բայց ոչ ուշացած նամակը՝ Հրանտ Դինքին

Հրանտ Դինքը սպանությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ կնոջ՝ Ռաքելի հետ թերթել էր անցյալի լուսանկարներն ու վերհիշել հայկական որբանոցում իրենց անցկացրած տարիները:

 

Լուսանկարների արանքում նրանք գտել էին Հրանտի՝ 2001 թվականի փետրվարի 14-ի նամակ-բանաստեղծությունը՝ ուղղված Ռաքելին, որն այդ ժամանակ հրապարակվել էր թուրքական «Hurriyet» թերթում: Բանաստեղծությունը վերնագրված էր` «Քեզ հասնելու համար ես թանկ եմ վճարել»:

 

Նրանք միասին վերընթերցել էին նամակը, ու Հրանտը «ըմբոստացել էր» Ռաքելի դեմ, թե ՝ «տե’ս, ես քեզ համար ինչեր եմ գրել, իսկ դու ինձ համար՝ ոչ»: «Իսկ ինչո՞ւ գրեմ նամակ, եթե միշտ իմ կողքին ես, և ես այդ ամենն ասել եմ քեզ՝ անձամբ »,- պատասխանել էր Ռաքելը:

 

Հրանտի մահից հետո Ռաքելը հազարավոր մարդկանց ներկայությամբ կարդաց իր՝ ուշացրած, բայց ոչ ուշացած նամակը՝ ամուսնուն:

 

Հրանտն իր բանաստեղծությունն սկսել էր «Ա~հ սիրելիս»-ով և ասել՝«Քեզ համար ես թանկ եմ վճարել»:

 

Ի պատասխան՝ Ռաքելը գրեց.

 

«Ա~խ սիրելիս, ես էլ քեզ համար եմ գրել սիրո նամակ,

Ես նույնպես թանկ վճարեցի, ի~մ սեր»:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի