Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նորընտիր նախագահ Օզգյուր Օզելն անդրադարձել է նոյեմբերի 16-ին, Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանի ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական «Halk TV»-ի եթերում Օզելը նշելով, որ ցավում է տեղի ունեցածի համար, Օգյունին անվանել է «ձգանը քաշող» և «աղավնու մարդասպան», իսկ Դինքին «աղավնի»:
«Հրանտ Դինքին սպանողը Օգյուն Սամասթն է, բայց միայն այն անձը, ով ձգանն է քաշել: Ձգանը քաշել տվողները մեզ ասում են՝ «մենք այստեղ ենք, նույնիսկ մեր մարդասպանին ենք պաշտպանում»: Օգյուն Սամասթը աղավնու մարդասպան է: Դինքն ասում էր, որ այս երկիրը աղավնիներին չի խփի, բայց խփեց»,-ասել է նա:
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դիմել է թուրք ժողովրդին.
«Ոչ ոք թո՛ղ չվախենա, երբ մենք ասում էինք, որ բոլորս Հրանտ ենք, իզուր չէինք ասում: Մենք սպանությամբ չենք վերջանա (իրենց որքան էլ սպանեն, նրանք կշարունակեն գոյություն ունենալ-խմբ.): Այսուհետ թո՛ղ այդ խորքային կառույցը իմանա, որ մենք նրանց ծոծրակին ենք: Այսուհետ ոչ թե իրենք մեզնով, այլ մենք ենք նրանցով զբաղվելու: Եթե օրը գա ու ես այս պետության մեջ աղավինենրին սպանողներին և այդ մարդասպանի մեջքը շոյողին ու ազատ արձակողին հանգիստ չտամ, ուրեմն պատվազուրկ եմ»: