|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Թուրքիայում քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար և Կ.Պոլսից պատգամաբոր Փերվին Բուդանը Twitter-յան իր էջում լուսանկար է տեղադրել, որը քննադատությունների է արժանացել:
Քրդամետ կուսացկության պատգամավորի տեղադրած լուսանկարում եղել են սպանված հայտնի քուրդ երգիչ Ահմեդ Քայայի կինը՝ Գյուլթեն Քայան և «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքելը:
«Որքանո՞վ է ճիշտ նման լուսանկար տեղադրել այն ժամանակահատվածում, երբ Թուրքիան կանգնած է հարձակումների թիրախում».-ասվել է քննադատական մեկնաբանություններից մեկում:
Լուսանկարը քննադատողներին ի պատասխան՝ ոմանք նշել են, որ այդ կանայք հեղափոխականներ են և ժպիտը ևս հեղափոխելու միջոց է և ոչ ոք իրավունք չունի նրանց բարոյականության դասեր տալ: