|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստից հետո ամենաարագը և առաջինը շենքից հեռացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով կառավարությանն ու ԱԺ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացման մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՀ քաղաքացիները հավաքվել էին Սարյան փողոցում` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ` իրենց արդարացի բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, նրանց մոտ ոչ միայն հանձնաժողովից որևէ ներկայացուցիչ չիջավ, այլև բողոքի ակցիան ամենաբիրտ ձևով ճնշվեց ոստիկանության կողմից: Այնինչ` քաղաքացիներն ընդամենը ուզում են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, հարցեր, որոնք ոչ միայն հիմնավոր պատասխաններ չունեն, այլեւ առաջադրում են նորանոր հարցեր:
Այսօր կառավարության շենքից դուրս եկած` Սփյուռքի և արտակարգ իրավիճակների նախարարները նույնպես խուսափեցին խոսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին: Նրանց էլ կարելի է հասկանալ՝ նախարարն ինչպե՞ս հասականա, թե հոսանքի թանկացումն ինչպես է խփում ՀՀ սովորական քաղաքացու գրպանին: