Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված` 2015թ. Մոսկվայում ստորագրված` Հայաստանում ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որով Հայաստանը վարկ է վերցնում ՌԴ-ից` մոտ 270 միլիոն դոլար, և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ:
Վարկի ժամկետը չորս տարի է, մայր գումարը պետք է մարվի տասը տարվա ընթացքում, գումարի մարման ժամկետը 15 տարի է, որ մեջ մտնում է հինգ տարի արտոնյալ ժամկետը: Տոկոսադրույքը ֆիքսված է՝ տարեկան երեք տոկոս:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց փոխնախարարին, թե արդյո՞ք բանակցությունների ընթացքում խոսվել է, թե վարկն ինչ արտարժույթով են վերցնելու` ռուբլիո՞վ, թե՞ դոլարով: Պատգամավորը հարցրեց, թե կարո՞ղ են նաև պատգամավորներին տրամադրել ներդրումային ծրագրի վերադարձելիության գրաֆիկը, նաև` թե ո՞վ է մարելու վարկը՝ պետությո՞ւնը, թե ՞ ատոմակայանը, և արդյո՞ք վարկ վերցնելը ազդելու է սակագնի վրա:
Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ ունեն վարկը ոչ միայն դոլարով, այլ նաև ռուբլիով մարելու հնարավորություն: Համաձայնագիրը երբ ուժի մեջ մտնի, կստորագրվի ենթավարկային համաձայնագիր ֆինանսների նախարարության և ատոմակայանի միջև, և գումարների վերադարձը ապահովելու է ատոմակայանը՝ էլեկտրաէներգիայի վաճառքի միջոցով:
«Եվ ակնհայտ է, որ դա կարտացոլվի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Նախնական հաշվարկներով` այդ բեռը կկազմի 2 դրամ՝ մեկ կիլիովատտի դիմաց ՝ սպառողի համար»,- ասաց փոխնախարարը: