Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կազանում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 69 կգ քաշային կարգի ծանրորդների մրցապայքարy, որին մասնակցեց նաև մեր հանրապետության պատվիրակ` 18-ամյա գյումրեցի Ժորժ Եղիկյանը:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը, մեր մարզիկը պոկում վարժության կատարման ժամանակ ձախողվեց՝ չբարձրացնելով 130 կգ-ոց ծանրաձողը:
Հրում վարժության մրցաշարում Եղիկյանը 1-ին մոտեցման ժամանակ բարձրացրեց բավական համեստ 150 կգ-ոց ծանրաձողը, ապա հաջողությամբ սանձեց նաև 159 կգ ծանրությունը, սակայն 3-րդ մոտեցման ժամանակ չկարողացավ իր կամքին ենթարկել 165 կգ-ը և այս վարժությունում միայն 12-րդ տեղը գրավեց այն դեպքում, երբ հրում վարժության կատարման մասնակիցներից երկուսը՝ կոլումբիացի Գավինո Մենան և թուքմենստանցի Գովանչ Ատաբաևը զրո ստացան:
Այս քաշային կարգի Բ խմբում հաղթած իսպանացի Դավիթ Լոպես Սանչեսը հրում վարժությունում ցույց էր տվել 167 կգ, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած էկվադորցի Էլվիս Հերերան՝ 160կգ ցուցանիշ:
Մրցանակային տեղերի համար շատ համառ ու անզիջում պայքար ծավալվեց: Ի վերջո, 69 կգ քաշային կարգում մրցանակակիրներ դարձան՝ 1. Քարեմ Հնիա Բեն, Թունիս, 318 կգ (145+ 173), 2. Չենգֆեյ Յուան, Չինաստան, 317 կգ (146+ 171), 3. Ալբերտ Լինդեր, Ղազախստան, 313 կգ (140+ 173):