Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 21-ին Կազանում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին 49 երկրի 264 մարզիկ (115 ծանորդուհի, 149 ծանրորդ) է մասնակցում:
Մրցաշարի 2-րդ օրը ևս մեդալների 2 հավաքածու խաղարկվեց: Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երիտասարդների 62 կգ քաշային կարգում մրցանակակիրներ դարձան` 1.Խավիեր Մոսքուերա, Կոլումբիա 302 կգ (137+ 165), 2. Ժոնգքյսան Մո, Չինաստան 297 կգ (136 +161), 3.Մարուան Ուերտանի, Թունիս 275 կգ (121+ 154): Աղջիկների 53 կգ քաշային կարգում մրցանակակիրներ դարձան՝ 1.Լինքյան Վու, Չինաստան 207 կգ (97+ 110), 2.Սոփիտա Տանասան, Թաիլանդ 195 կգ (88 +107), 3.Սիարահ Անգրաինին, Ինդոնիեզիա 187կգ (83 +104):
Այսօր մեդալներ կխաղարկվեն աղջիկների 58 կգ և երիտասարդների՝ 69 կգ քաշային կարգերում: Մրցահարթակ դուրս կգա նաև Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 18-ամյա գյումրեցի Ժորժ Եղիկյանը, ով երկամարտի նախնական` 300 կգ պատվեր է ներկայացրել: Նա ներգրավվելու է 69 կգ քաշայինների Ա խմբում հայտավորված 13 ծանրորդների պայքարում: Այս քաշային կարգում ամենաբարձր նախնական պատվերը՝ 320 կգ, ունի թունիսցի Քարեմ Բենհնյան:
Հավելենք նաև, որ, ըստ մրցաշարի ժամանակացույցի, այսօր աղջիկների 58 կգ քաշային կարգի ուժեղագույնների ՝ Ա խմբի մասնակիցների պայքարը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 17-ին, իսկ երիտասարդներինը՝ ժամը 19-ին: