Փոխարժեքներ
27 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.26 |
EUR | ⚊ | € 412.22 |
RUB | ⚊ | ₽ 4.5265 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Դեռ մեկ ամիս առաջ զգուշացնում էի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ամուլսարի հանքի 12,5 տոկոս բաժնետոմսերի դիմաց երաշխավոր դառնալ, ցավոք, այսօրվա կառավարության նիստին չզեկուցվող հարցերի մեջ հաստատվեց, որ Ամուլսարի վերագործարկման համար Հայաստանի Հանրապետությունը 150 մլն դոլար վարկի երաշխավորություն է տրամադրում 5 հայկական բանկերին, այսինքն` նախագծի անհաջողության դեպքում հարկատուների վճարած հարկերի հաշվին է վճարվելը այդ վարկը: Այս մասին Թելեգրամի իր միկրոբլոկում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Ամուլսարի վերագործարկումը այս կառավարության համար առաջին հերթին անհրաժեշտ է 2025-2026 թվականների տնտեսական ցուցանիշների կատարման համար, և այս իշխանությունները բավարար մեխանիզմներ, փորձառություն չունեն վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու համար:
Դեռ հայտնի չէ, արդյոք այլ ներդրումներ կարողանալու են ներգրավել, քանի որ 150 մլն դոլար վարկը բավարար չէ այս հանքի վերագործարկման համար:
Ամուլսարի նախագիծը ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր, որի կառավարումը դառնալու է մի քանի սերունդների օրակարգ»,- գրել է նա:
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։