Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Պարզվում է` Սուրեն Խաչատրյանն իրեն ամենեւին էլ անհարմար չի զգում՝ կրկին Սյունիքի մարզպետ նշանակվելու համար: «Խի՞ անհարմար զգամ, ի՞նչ եմ արել, 25 տարի ա՝ ծառայում եմ ժողովրդին, դրա համա՞ր անհարմար զգամ»,- նշանակումից հետո հայտարարեց նա:
Երբ լրագրողները հիշեցրեցին վերջին հայտնի դեպքերը, Խաչատրյանը գոհ-գոհ պատասխանեց. «Վերջին դեպքերն ինձ հետ ի՞նչ կապ ունեն: Ոչ մի նորմալ մտածող մարդ ինձ չի մեղադրում վերջին դեպքերի համար: Պարոն Խաչատրյանը ոչ մի կապ չունի: Ոչ մեկին իրավունք տրված չէ` զինված գնալ, հարձակվել մարզպետի տան վրա»:
Պարզվում է՝ Սուրեն Խաչատրյանը մեկ տարի «պարապ չի նստել»: «Որոշ խնդիրներ եմ լուծել»,- ասաց նա:
Ի դեպ, լրագրողներից մեկի պարզ հարցին՝ Դո՞ւք եք սպանել Բուդաղյանին, Խաչատրյանը, հանկարծակիի եկած, պատասխանեց. «Դու հո հոգեկան հիվանդ չե՞ս»: