կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 18:59
Հասարակություն

Ժողովրդին այսպես փողոց դուրս չեն բերում. Օսիպյան

Ժողովրդին այսպես փողոց դուրս չեն բերում. Օսիպյան

«Մենք մեկ-երկու ժամ զգուշացրել ենք բոլորին` պայքարը արեք, բայց չափի մեջ: Իսկ այստեղ ոչ մի գործողություն չկա, որ օրենքով լինի: Իսկ ոստիկանները օրենքի սահմանում են գործում: Տեւական ժամանակ համոզում էինք»,- լրագրողներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ  ոստիկաններին քարերով խփում են, ջուր են լցնում, անվայել արտահայտություններ են ասում:

«Ուզում են արհեստական բախում սարքեն: Սպառել են բոլոր օրինական ռեսուրսները եւ այդ ճանապարհով են ժողովրդին ուզում հանել փողոց: Ես Վաղինակ Շուշանյանին ասեցի` սադրում եք, ասեց` այո, սադրում ենք:

Յուրաքանչյուր ոստիկան ունի ընտանիք, ընկերություն, արժանապատվություն: Ինչ է նշանակում վիրավորել ոստիկանին: Ոչ մեկին հաճելի չէ:

Ոստիկանություն էլ է դեմ հոսանքի թանկացմանը: Բայց հավաքն ի սկզբանե անօրինական է: Մենք շնորհակալ ենք ձեզ, որ պայքարում եք բոլորիս համար: Բայց ժողովրդին այսպես փողոց դուրս չեն բերում»,- ասաց Օսիպյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ բերման ենթարկվածներին բաց են թողնելու: