Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ն գրում է, որ քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանը (Իսո) առաջիկայում կարող է անմեղ ճանաչվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Նման եզրահանգման համար փաստաբանը հիմք է ընդունում գործում առկա ապացույցներից մեկը, որը, նրա համոզմամբ, միարժեքորեն ապացուցում է իր պաշտպանյալի անմեղությունը: Թե կոնկրետ ի՞նչ ապացույցի մասին է խոսքը, փասատաբանը իրավունք չունի հայտնելու, քանի որ, հիշեցնենք, երբ քրեական գործի նախաքննությունն ապրիլ ամսին ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց՝ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար:
«Այս պահին միայն կարող եմ ասել, որ գործում առկա է ապացույց, որը միանշանակորեն ապացուցում է, որ Իսրայել Սարգսյանն անմեղ է»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ իր հայտարարությունը նախաքննական գաղտնիքի հրապարակում չի կարող համարվել, քանի որ իր պաշտպանյալի «անմեղության մասին հայտարարությունն անելը փաստաբանի իրավունքն է»:
Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը կալանավորվել էր Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանը: Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ դրանից հետո սպանել նաև Մոսոյին` հետքերը մաքրելու համար:
Ի դեպ, Մոսոյի դիակն առ այսօր չի գտնվել: Ինչ վերաբերում է Տիգրան Ասատրյանին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ հանցագործության մասին տեղյակ լինելով՝ այն պարտակելու համար»,- գրում է կայքը:
Մանրամասներն` այստեղ: