կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 12:09
Տարածաշրջան

Պատմական Կիլիկիայի բերդերը հայտնվել են UNESCO-ի ցուցակում

Պատմական Կիլիկիայի բերդերը հայտնվել են UNESCO-ի ցուցակում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ պատմական 13 վայրեր ներառվել են UNESCO-ի համաշխարհային ժառանգության պահպանման ժամանակավոր ցուցակում: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:

 

Ըստ «Ակօս»-ի աշխատակից Բագրատ Էստուգյանի՝ այդ վայրերից երկուսը Կիլիկյան թագավորության կարևոր նմուշներ են՝ Ադանայի մերձակա Անավարզա (Անարզաբա) ամրոցն ու Մերսինի Քըսքալեսի (Կորիկոս) ամրոցը, որոնք Կիլիկիայի հայկական թագավորության շրջանից հասել են մեզ, սակայն նախարարության հաղորդագրության մեջ այդ մասին որևէ նշում չի կատարվել: