Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան, հայցի քննության պահանջով նոր դիմում է ներկայացրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Դիմումով թուրքական բարձրագույն դատարանից խնդրում են Կիլիկիո կաթողիկոսության հայցը դիտարկել առաջնահերթությունների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացված հայցը դեռևս քննության չի առնվել:
Ըստ թուրքական Haberturk.com թերթի կայքի` 2-րդ դիմումը ներկայացվել է 2 շաբաթ առաջ` կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից:
Փաստաբանն ասել է, որ այս հայցը միտված է ընդամենը գույքի վերադարձին և անցյալի իրադարձությունները քննարկելու նպատակ չունի:
«Եթե հաղթենք, կդիմենք առաջին ատյանի դատարան, որպեսզի ի կատար ածվի Սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դեպքում կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Սոֆուօղլուն:
Նա փոխանցել է նաև Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկություն չենք անելու: Չենք ընդունում ո\'չ վերականգնման, ո\'չ մեր այցելությունների համար տրամադրելու և ո\'չ էլ փոխհատուցման մեկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձվի այն գույքը, որն ավելի քան 800 տարի մեզ է պատկանել: Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենահարմար պահն է»: