|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս պահին Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի մայրուղու` գյուղին հարող ճանապարհահատվածը: Բանն այն է, որ գյուղում տևական ժամանակ է` խմելու ջուր չկա:
Եղնիկցիները գյուղապետին ստիպել են գալ և իրենց հետ բողոքի ակցիա իրականացնել: «Ես չեմ փակել, ես ի՞նչ գործ ունեմ: Ժողովուրդն ինձ զոռով ա բերել, եկան, ձեռներիցս բռնած` բերեցին: Ես էլ չեմ կարա իրանց կողքին չկանգնեմ»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Եղնիկի գյուղապետ Աշոտ Առաքելյանը:
Գյուղապետի խոսքով` բնակիչները պահանջում են, որ իրենց հետ հանդիպեն վարչապետի վերահսկողության կոմիտեի և ջրային ռեսուրսների վարչության պատասխանատուներ:
«100-ից ավելի մարդ կա, շունը տիրոջը չի ճանաչում»,- ասաց նա: