Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խիստ քննադատության ենթարկելով քառյակի գործողությունները: Նա նախ հեգնանքով շնորհակալություն հայտնեց քառյակին, որ ելույթի պահին նրանք նստած են դահլիճում ու գրանցվել են:
«Առավոտյան մի ողբալի վիճակ էր, երբ ընդդիմությունը որոշեց ևս մեկ անգամ փորձ կատարել ձախողել ԱԺ բնականոն աշխատանքները, բայց այդ ամենը տևեց երկու-երեք րոպե, և ընդմիջումից հետո մի խղճալի վիճակ էր ստեղծվել նրանց համար, որովհետև հերթ էին կանգնել Գալուստ Սահակյանի մոտ, որ թույլ տա գրանցվել: ԱԺ նախագահն էլ բավական մեծահոգի գտնվեց: Ես, օրինակ, թույլ չէի տա: Իսկ ովքեր չէին հասցրել գրանցվել, խնդրում էին թույլ տալ, որ հարցեր տան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` երբ ընդդիմությունը 12 կետերն առաջարկեց, հանրապետականները մտածեցին, թե ընդդիմությունը վերջապես կառուցողական է մտածում և փողոցից ցանկանում է տեղափոխվել ամբիոն` հարցերը քննարկելու: Եվ ընդդիմությունը սարսափեց այդ «կառուցողական» բառից ու սկսեց պատրվակներ փնտրել` ինչպես կործանանար աշխատանքներ տանի ու ձախողի ԱԺ աշխատանքները:
«Հանրապետականները սկզբունքային մարդիկ են, իսկ պնդաճակատը պետք է փորձ կատարի, որ հասկանա: Մարդիկ երեկոյան որոշում են, որ պետք է լավ օրենքներին քվեարկեն, բայց հաջորդ գիշեր ինչ-որ բան են որոշում ու չեն գրանցվում, այսինքն` փորձում են պնդաճակատ լինել, որը նրանց մոտ կրկին չի ստացվում, որովհետև պնդաճակատ լինելու համար պետք է նախ սկզբունքային լինել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Այնուհետեւ նա դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` ասելով. «Զարմանում եմ, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան այս գյոզալ տղուն փչացնել, ո՞նց նա ընկավ ազդեցության տակ, իսկ ես մտածում էի, որ հակառակը կլինի, ու նրա նման սկզբունքային ու լավատես մարդը նրանց կբերի կոնստրուկտիվ դաշտ, բայց պարզվեց, որ նա ընկել է ՀԱԿ-ի ազդեցության տակ»: Ըստ Բաղդասարյանի` ՀԱԿ-ը ի վիճակի չի տեսնել լավ բաները: