Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերով քվեարկության» մասին օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը. պետք է հստակեցվի, թե առաջիկա հանրահավաքին ինչպես են քվեարկելու նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները:
ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձավ ՀԱԿ-ի քննադատություններին:
«Գիտե՞ք՝ ինչու ՀԱԿ-ը չի վստահում ժողովրդին, որովհետև ժողովուրդն էլ նրանց չի վստահում: Դրա համար նրանք վրեժ են լուծում ժողովրդից: Գիտե՞ք՝ ինչու նրանք չեն վստահում հանձնաժողովի իրենց անդամներին, որովհետև իրենց իսկ վստահված անձինք չեն վստահում նրանց, որովհետև ժամանակին տեսել են, թե ինչեր են արել, ինչ մեխանիզմներ են կիրառել: Եվ կեղծարարների այն պոտենցիալը, որ նրանք ունեին, նրանց դեմն ո՞վ կարող էր առնել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ կանեն ամեն ինչ, որ այդ սադրանքները գործընթացի վրա չազդեն, և իշխանությունները իդեալական ու մաքուր ընտրություն կազմակերպեն:
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ ՀԱԿ-ը սկզբունքային չէ իր հայտարարություններում, որովհետև ամենասկզբում ասում էր, որ չի մտնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկումների մեջ, բայց մտավ:
Բաղդասարյանն անդրադարձավ նաև նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին: «Այդպես ամպագոռգոռ պետք չէ խոսել, մի քիչ տեղ թողեք: Քաղաքականությունը գնում է, հանկարծ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ հակառակ ելույթներն ունենաք, որ 1-2 տարի հետո չամաչեք այդ ելույթների համար: Դուք մեր կոալիցիոն գործընկերներն եք եղել ու հիմա հայտարարում եք կեղծիքների մասին»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը դիմեց նաև «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններին՝ ասելով, որ նրանք հիմա հայտարարում են, թե մոբիլիզացնելու են ժողովրդին, այնինչ՝ իրենք իրենց չեն կարողանում մոբիլիզացնել:
«Մեկն ասում է՝ բոյկոտեք հանրաքվեն, կողքի նստածն ասում է՝ գնացեք, բայց «ոչ» ասեք: Արդեն խառնվել եմ, չգիտեմ էլ՝ ովքեր են այդ կուսակցությունում, ով՝ չէ: Նախ դուք ձեր մեջ ընդհանուր հայտարարի եկեք, որ մենք էլ ձեր պատասխանը տանք: Խմբակցությունը քայքայեցիք, գյոզալ «Ժառանգություն» կուսակցությունը քայքայեցիք, բոլորին գցեցիք դռնեդուռ: Էն Րաֆֆին չգիտի՝ ինչ է անում. վերահսկողական լծակներ ենք տալիս, հրաժարվում է, ընտրվում է պատգամավոր, հրաժարվում է, խմբակցության ղեկավարից հրաժարվում է: Ես մեղավո՞ր եմ, որ դուք անկամքի մեկն եք, մինչև վերջ ոչ մի գործ չեք հասցնում: Հերիք է դեմագոգիայով զբաղվեք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: