կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 12:26
Հասարակություն

Համլետի հարցը ո՞նց էր՝ լինել, թե չլինել, ընդդիմության հարցն էլ կլինի` գրանցվել, թե չգրանցվել. Շարմազանով

Համլետի հարցը ո՞նց էր՝  լինել, թե չլինել, ընդդիմության հարցն էլ կլինի` գրանցվել, թե չգրանցվել.  Շարմազանով

Արդեն նշել ենք, որ ԱԺ նիստը մեկնարկեց, որովհետև ՀՀԿ-ականները կարողացան ապահովել քվորումի համար անհրաժեշտ 66 պատգամավորի ներկայությունը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կշտամբեց նրանց, ովքեր փորձում են տապալել խորհրդարանի բնականոն աշխատանքը. «Ես հասկանում եմ, որ մեր ոչ իշխանական ուժերը փորձում են տապալել, բայց լռություն պահպանեք, որ աշխատանքները շարունակվեն»:

 

Նա նաև զգուշացրեց, որ նիստերը մեկնարկում են առավոտյան ժամը 11-ին և շարունակվելու են և’ վաղը, և’ մյուս օրը, և’ երկուշաբթի ու երեքշաբթի:

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հունիսի 18-ը պետք է նշվի որպես ընդդիմության պատմական հաղթանակի օր, չէ՞ որ երեկ ասում էին` այսօր պատմական օր է: «Համլետի հարցը ո՞նց էր` լինել, թե չլինել, չէ՞, ընդդիմության հարցն էլ կլինի` գրանցվել, թե չգրանցվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: