«Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցներից տուժածներից մեկը` Մյասնիկ Հայրապետյանը, կրկին վիրահատվել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը հայտնեց, որ վիրահատվել է կոնքազդրային հոդը:
«Նա իրեն լավ է զգում, պալատում է»,- ասաց նա:
Ի դեպ, հիվանդանոցում է գտնվում նաև Վալերի Հովհաննիսյանը: Ըստ Հարությունյանի` նա ապաքինման փուլում է: