|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոտ օրերս «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցներից տուժածներից մեկը` Մյասնիկ Հայրապետյանը, կվիրահատվի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը պլանային է:
«Պետք է նրա վնասվածքը վիրահատեն: Ուղղակի սպասում էինք` մինչև վիճակը կկայունանար, նոր միայն վիրահատարան գնայինք»,-ասաց նա:
Այս պահին հիվանդանոցում է նաև Վալերի Հովհաննիսյանը: Նա, ըստ Հարությունյանի, այս շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: