|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության և իրականացման ժամկետների, ֆինանսավորման գործընթացների, մինչ օրս կատարված շինարարական աշխատանքների, օգտագործված միջոցների և ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքների ավելի արդյունավետ պլանավորումը և հետագա անելիքները քննարկելու նպատակով համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ու ԾԻԳ-երի տնօրեններին: