Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը արձագանքել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Պետք է արձանագրենք, որ, ցավոք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, նախկին գործելաոճին հավատարիմ մնալով, շարունակում է չհրապարակայնացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները:
2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հրապարակած` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները» թեմայով վերլուծությունը քննարկելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, 2018 թվականի մարտի 16-ին հանդիպում տեղի ունեցավ նախարարությունում:
Շուրջ երկու ժամ տևած քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) պարոն Վահան Մարտիրոսյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) Վարդան Կարապետյանը և փոխտնօրեն տիկին Քրիստինե Ղալեչյանը, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներ Սուրեն Պարսյանը, Արմեն Գրիգորյանը և Կարեն Մկրտչյանը:
2018 թ. օգոստոսի 1-ին, ի պատասխան մեր բաց նամակին, նախարարությունից հայտնել էին, որ 2018թ. մարտի 16-ի հանդիպման ժամանակ նախարարությունը հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն ասվածն իրականությանը չի համապատասխանում: Հանդիպման ժամանակ բարձրացվել էին հետևյալ հարցերը.
Մարտի 16-ի աշխատանքային հանդիպման վերաբերյալ կուսակցությունում կազմվել է զեկուցագիր, որում ներկայացված են քննարկվող հարցերը, քննարկման արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները, տպավորությունը և եզրակացությունը: Նախարարության կողմից հանդիպումը նաև տեսանկարահանվում էր, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տալիս է իր համաձայնությունը հրապարակել տեսաձայնագրությունը` առանց մոնտաժելու:
Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություններ, սակայն 19.03.2018 թվականին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) պարոն Վարդան Կարապետյանի պաշտոնական էլ. հասցեով ([email protected]) ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:
Իսկ ինչ վերաբերում է նախարարության առաջարկությանը, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչները ևս ներգրավվեն նախարարին կից ձևավորվելիք հարթակում, նշենք, որ մասնագիտական որևէ հարթակի աշխատանքներում ներգրավվելը ինքնանպատակ չէ: Մասնակիցները պետք է ունենան ամբողջական տեղեկություն՝ հարցադրումները ճիշտ անելու և լուծումներ առաջարկելու համար:
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջի (https://tpio.am/am) սակավ տեղեկությունները ՀՅԴ Բյուրոյի հետազոտությունների գրասենյակը արդեն ուսումնասիրել է իր՝ 20.02.2018 թվականի վերլուծության շրջանակներում:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու, նաև մեր ամբողջական և խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով արդեն 3-րդ անգամ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետևյալ տեղեկությունները՝ տեղադրելով http://northsouth.am կայքէջում և պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.
Խնդրում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` ըստ կետերի` տրամադրել տեղեկությունները, իսկ չտրամադրելու դեպքում վկայակոչել դրանց չտրամադրման օրենսդրական և/կամ պայմանագրային սահմանափակումները:
Միաժամանակ, հաշվի առնելով օրենսդրությամբ նախատեսված` որոշակի տեղեկատվության հասանելիության սահմանափակումը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցչին հասարակական հիմունքներով ընդգրկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի կազմում»:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական
հետազոտությունների գրասենյակ
02.08.2018 թ.