Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ երկրներում սնահավատ մարդիկ վախենում են ուրբաթից, երբ այն համընկնում է 13 ամսաթվի հետ: Հաճախ մարդիկ, ներշնչված այդ սնահավատությամբ, այդպիսի օրվա ամեն մի ձախողում, անհաջողություն և դժբախտություն կապում են «ուրբաթ-13»-ի հետ` լինի մեքենայի կամ համակարգչի խափանում, թե էլեկտրաէներգիայի անջատում, ամպրոպ կամ անձրև:
«Ուրբաթ-13»-ը մշակութաբանական առասպելների արդյունք է, որը ծագել է երկու ֆոբիաների` 13 թվի` որպես անբարենպաստ թվի, և ուրբաթ օրվա` որպես ոչ հաջողակ օրվա միաձուլման հետևանքով: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս սնահավատությունը ժամանակակիցների ձեռքի գործն է, քանի որ այս մասին հիշատակումներ, որպես այդպիսին, մենք հանդիպում ենք 1907 թ.-ից հետո:
«Ուրբաթ-13»-ի հանդեպ վախը կոչվում է ֆրիգատրիսկաիդեկաֆոբիա կամ տրիսկաիդեկաֆոբիա: Այս տերմինի օգտագործումն առաջարկվել է 1911 թ.-ին, իսկ 1953թ-ից այն լայն գործածություն ստացավ: Իսկ որտեղի՞ց է առաջացել այս սնահավատությունը:Կան մի քանի բացատրություններ:
Դրանցից ամենատարածվածը կապված է տամպլիերների` տաճարականների ասպետական կարգի հետ: Այս հարուստ ու հզոր կազմակերպությունը Եվրոպայում անհետացել է 700 տարի առաջ` 1307թ.-ի հոկտեմբերի 13-ին` ուրբաթ օրը: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով բոլոր ասպետները ձերբակալվեցին և սպանվեցին: Այս տեսությունը հատկապես տարածվեց 2003 թ. « Դա Վինչիի ծածկագիրը» վեպի դուրս գալուց հետո:
Ըստ մեկ այլ վարկածի` միջնադարում կարծում էին, որ կախարդների ամենամյա խրախճանքին մասնակցել է 13 կախարդ:
Սկանդինավյան առասպելներում Փռյուգիայի առատության թագուհու մասին մի ավանդույթ կա, որի անունով էլ հենց կոչվել է, ըստ ավանդության, ուրբաթ օրը (Friday): Գերմանական ցեղերի այս աստվածուհին քրիստոնեության ընդունումից հետո վերածվում է վհուկի և 11 այլ վհուկների ու չարքի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ու «սև գործեր» ծրագրում:
«Ուրբաթ-13»-ի հետ կապված` կրոնական սնահավատություններ ևս կան: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսի և նրա աշակերտների ընդհանուր թիվը 13-ն էր, և հենց 13-րդ աշակերտը դավաճանն էր: Ադամն ու Եվան արտաքսվեցին հենց ուրբաթ օրը, քանզի հենց այդ օրը նրանք համտեսեցին արգելված պտուղը:
Ընդհանրապես, 13 թիվն ու ուրբաթ օրը «բախտակից ընկերներ» են, նրանցից վախենում են և’ առանձին -առանձին , և’ միասին, բերում «փաստարկներ և ապացույցներ», որոնցից մի քանիսը կներկայացնենք ձեզ: Այսպես`
Դիանա արքայադստեր մեքենան բախվել էր թվով 13-րդ սյանը:
«Ապոլոն-13»-ը 1970 թ.-ին ժամը 13 անց 13 րոպեին մեկնարկել է №39 (երեք անգամ 13) մեկնարկային հարթակից: Թռիչքն անհաջող էր, պայթել էր թթվածնային բալոնը:
XVIII դարի վերջում այս սնահավատությունն այնքան էր արմատացել բրիտանացիների մոտ, որ իշխանությունները որոշեցին ապացուցել դրա անհեթեթությունը: «Ուրբաթ» անունով մի նավ կառուցեցին, որի շինարարությունը սկսվեց ուրբաթ 13-ին: Ուրբաթ 13 -ին նավը դուրս եկավ ծով: Այդ ժամանակից ի վեր, «Ուրբաթ» նավն այլևս չեն տեսել` անհետացել է անձնակազմի հետ:
Microsoft Office 2007-րդ (թվով տասներկուերորդ) փաթեթին անմիջապես հաջորդեց տասնչորսերորդ փաթեթը:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ կան երկրներ, որտեղ 13 թիվը համարվում է հաջողակ: Օրինակ` Իտալիայում և Չինաստանում:
Ուշագրավ է, որ հայտնի շախմատիստ Գարրի Կասպարովը 13 թիվն իր համար միշտ հաջողակ է համարել: Նա միշտ 13-րդ պարտիաները գրոհային ձևով էր խաղում: Իսկ 1985 թ. աշխարհի առաջնությունում հաղթեց Անատոլի Կարպովին 13:11 հաշվով և դարձավ շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոն: