կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-27 01:03
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ում Սև Ուրբաթ է

ԱՄՆ-ում Սև Ուրբաթ է

Այսօր ԱՄՆ-ում Սև Ուրբաթ է, ոչ նրա համար, որ սուգ է, այլ ընդհակառակը, կարելի է ասել՝ երեկվա տոնի շարունակությունն է: «Սև Ուրբաթ»-ը (Black Friday) գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթ օրն է, և նշանալից է նրանով, որ այս օրը խանութները սովորականից շուտ են բացում իրենց դռները և մեծ զեղչեր և ակցիաներ են առաջարկում: Ավանդաբար այն Սուբ ծննդյան գնումների սեզոնի սկիզբն է:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ամերիկացիները հինգշաբթի ուշ գիշերից ճամբարել են խանութների դռների մոտ, որպեսզի առավոտյան դռները բացելիս խանութն առաջինը մտնողների մեջ լինեն:

 

Գնորդները հիասթափված էին որոշ ակցիաներից, նրանք ասել են, որ ավելին էին սպասում: «Գրված է գնիր հեռուստացույցը՝ խնայելով 70 դոլար... այս օրը պետք է նվազագույնը 100 կամ 120 դոլար խնայելու առաջարկներ լինեն», ասել է այնուամենայնիվ խանութի դիմաց հերթ կանգնած մարդկանցից մեկը:

 

Որոշ խանութներ դասեր են քաղել նախորդ տարիներից և շուտ են բացում խանութները կամ էլ հինգշաբթի օրը ընդհանրապես չեն փակում և բաց թողում մինչև Սև ուրբաթ: Ուոլմարթն այսպես է վարվում այն դեպքից հետո, երբ իր աշխատակիցը երկու տարի առաջ ճզմվել է մարդկանց հոսքի մեջ և մահացել: