Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
24 535 185 ձայների հաշվարկից հետո, Իրանի ՆԳՆ խոսնակ, նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին պաշտոնապես հայտարարեց, որ կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։
Մասուդ Փեզեշքիանին հաջողվել է հավաքել 10,415,191 ձայն, Սայիդ Ջալիլին՝ 9,473,298, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 3,383,340, Մոսթաֆա Փուրմոհամմադին՝ 206,3 ձայն։
Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների 50 գումարած մեկ տոկոսը, ընտրությունները անցել են երկրորդ փուլ, որը կկայանա ուրբաթ՝ հուլիսի 5-ին։
Երկրորդ փուլում մրցակցությունը կլինի առաջատար թեկնածուների՝ Փեզեշքիանի և Ջալիլիի միջև։
Առաջին փուլին ընտրելու իրավունք ունեցող 61 մլն քաղաքացիներից 24 միլիոնն են մասնակցել քվերակությանը, մասնակցության ցուցանիշը կազմել է 40%։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում տեղի է ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ, որոնք նշանակվել էին Ռայիսիի մահից հետո։ Նա մահացել էր ուղղաթիռի վթարից։