|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրազիլիայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում տանտերերը մրցեցին Խորվաթիայի ընտրանու հետ:
Արդեն 11-րդ րոպեին Մարսելոյի ինքնագոլի շնորհիվ խորվաթներն առաջ անցան հաշվի մեջ: Մինչ ընդմիջման գնալը բրազիլացիները հավասարեցրեցին հաշիվը: 29-րդ րոպեին Նեյմարը հեռու տարածությունից գրավեց մրցակցի դարպասը: 71-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացնելուց հետո Նեյմարը ձևակերպեց դուբլ: Ավելացված ժամանակում Օսկարը 3-րդ գնդակն ուղարկեց խորվաթների դարպասը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ՝ 3:1:
Նշենք, որ A խմբի մյուս հանդիպումը տեղի կունենա արդեն այսօր՝ 20:00-ին: Կմրցեն Մեքսիկայի և Կամերունի հավաքականները: