|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի Ղոնչեղ Ղավամին, ով ձերբակալվել էր հունիսին Թեհրանում Իրանի և Իտալիայի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու փորձի համար, հացադուլ է հայտարարել. հայտնում է РИА Новости-ն:
Նա դա արել է ի նշան դատարանի վճռի դեմ բողոքի, որը նրան մեկ տարվա ազատազրկման է դատապարտել:
«Նա հացադուլ է հայտարարել շաբաթ օրը: Նա չի ուտում և ոչինչ չի խմում»,- AFP գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է աղջկա եղբայր Իման Ղավամին: