կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-10 14:30
Սպորտ

Վաղվա խաղը մեզ համար շատ կարևոր է. Վարդան Մինասյան

Վաղվա խաղը մեզ համար շատ կարևոր է. Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր կայացած մամուլի ասուլՙիսի ժամանակ լրագրողներին ասաց, որ մեր հավաքականի` խմբից դուրս գալու շանսերը փոքր են, բայց, այնուամենայնիվ, կան:

 

«20 ֆուտբոլիստ ենք հրավիրել հավաքական: Արթուր Եդիգարյանը դեղին քարտ ունի. նա չի խաղալու: Եվս մեկ խնդիր կա. Մասիս Ոսկանյանի մասնակցությունը հարցականի տակ է, նա վնասվածք ունի: Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: Ինչ վերաբերում է Ռոման Բերեզովսկուն` առաջին երկու մարզումները նա այդքան էլ լավ չանցկացրեց, բայց երեկ լավ մարզվեց և մեզ հույս տվեց, որ նա վաղվա խաղին պատրաստ կլինի 100%-ով: Էդգար Մանուչարյանին չհրավիրելու պատճառն այն է, որ վերջերս նա իր պոտենցիալը ցույց չի տալիս:

Մենք խմբից դուրս գալու  չնչին շանս ունենք, բայց, այնուամենայնիվ, ունենք:  Մեզ համար շատ կարևոր է վաղվա հանդիպումը նրանով, որ մենք հնարավորություն ունենք վարկանիշով բարձրանալու: Այժմ մենք չորրորդ զամբյուղում ենք, հնարավորություն ունենք բարձրանալու երրորդ զամբյուղ: Վաղվա խաղին մեր մոտիվացիան շատ բարձր է:

Ճիշտ է` Սոֆիայում մենք սադրանքների զոհ դարձանք, ինչ-որ տեղ կարգապահությունն էլ իր տեղն ուներ: Վաղվա խաղում կենտրոնանալու ենք միայն խաղի վրա»,- ասաց Մինասյանը:

 

իշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բուլղարիայի ազգային ընտրանուն, որից հետո` հոկտեմբերի 11-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում ուժերը կչափի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: