կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 19:22
Քաղաքական

Ովքե՞ր են Մոնթեի դեմ արշավի հիմքում և ի՞նչ խնդիր են լուծում. փորձագիտական կարծիքներ

Ովքե՞ր են Մոնթեի դեմ արշավի հիմքում և ի՞նչ խնդիր են լուծում. փորձագիտական կարծիքներ

Երկար ժամանակ է, ինչ Մոնթե Մելքոնյանի նկարներով գրառումները հեռացվում, իսկ օգտատերերի էջերը արգելափակվում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Հաղթանակից կուրացած Ադրբեջանն օնլայն տիրույթում կռիվ է տալիս Հայաստանի ու Արցախի հերոսների նկարների դեմ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ «Ֆեյսբուքին» հաջողվել է համոզել, որ Մոնթե Մելքոնյանն  «ահաբեկիչ» է։ Ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը նման վարքագծի դրսևորմամբ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ մենք մոռանանք մեր ազգային հերոսներին. այսօր` Մոնթե Մելքոնյան, վաղը` Թաթուլ Կրպեյան։ Իսկ հայաստանյան իշխանությունները որևէ քայլ չեն կատարում ադրբեջանական քարոզչամեքենայի դեմն առնելու համար։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նկատում է,  որ հայ հասարակության մեջ կա ազգային հերոսների հանդեպ յուրահատուկ սեր և մոտեցում նրանց ազգանվեր գործերին, և իրենց կերպարը միշտ ասոցացվում է ազգային ազատագրական շարժման, անկախության պահպանման, հայրենասիրության և պետականապահպան գործունեության հետ:

«Մոնթե Մելքոնյանի նկարի դեմ արշավը նոր երևույթ չէ. միշտ եղել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ վերաբերմունք, թե՛ պետական պաշտոնյաների հայտարարության տեսքով,  թե՛ պետական քարոզչության», - փաստում է Գ. Դավթյանը։

Ինչո՞ւ է Ադրբեջանը կարևորում այս ամենը: Ըստ փորձագետի՝ պատերազմում հայակական կողմը պարտվել է, և պետք է հայ հանրությանը միավորել՝ ստեղծելով այնպիսի գաղափար, որի շուրջ հայերը կմիավորվեն։ Ադրբեջանը երեսուն տարի պարտվածի հոգեբանությամբ է գոյատևել և պետություն կառուցել, իսկ հիմա, հաղթանակ տանելով պատերազմում, փորձում է վրեժխնդիր լինել և նույն պարտվածի հոգեբանությունը փաթաթել հայ ժողովրդի պարանոցին։

Խոսելով իշխանությունների անգործության մասին՝ փորձագետը նշեց, որ այս իշխանությունները ոչ մի նպատակ չունեն ՀՀ-ի և Արցախի ապագան (ինչպես իրենք են սիրում կրկնել) կառուցել, և իրենց նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելն է` Հայաստանի Հանրապետության ապագայի հաշվին.

«Այն գործողությունները, որոնք կոչված են ծառայելու ի շահ Հայաստանի, կասեցվում են այս իշխանությունների կողմից։ Այն մարդիկ, ովքեր փորձում են դեմն առնել թուրք-ադրբեջանական տանդեմին` ձերբակալվում են»,- նշեց Գ. Դավթյանը։

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը, ում ֆեյսբուքյան օգտահաշիվը ևս արգելափակվել էր օրերս, անդրադարձել էր «Ֆեյսբուքի» կողմից Մոնթե Մելքոնյանին «ահաբեկիչ» համարելու խնդրին: Ըստ փորձագետի՝ Մոնթեի դեմ արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլև ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ։

«Հայաստանի այսօրվա իշխանությունները, այն է՝ Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը, չունի ազգային դիմագիծ, ազգային մտածողություն, որպեսզի հասկանա, թե իր պարտվողական տրամադրություններով ինչպիսի աղետ կարող է բերել հայ հասարակությանը։ Հետևաբար՝ իրենց ձեռնտու է, որ հայ հերոսների, ազգային ինքնության ճանաչողությունը հայ հասարակության մոտ մղվի երկրորդ պլան։ Նրանց պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամանալ` հանուն փողի»,- եզրափակեց Նաիրի Հոխիկյանը։

            

                                                                             Լենա Կարապետյան