|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հունիսի 11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մոտակա սարին` «Սարի սուրբ» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով 1998 թ. ծնված Լ. Պ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ` 1996 թ. Ա. Ք.-ն, ուղևորներ` 1989 թ. ծնված Հ. Ա.-ն, 1996 թ. ծնված Ա. Ո.-ն, 1997 թ. ծնված Ք. Մ.-ն, 1996 թ. ծնված Ն. Ս.-ն և 1996 թ. ծնված Լ. Օ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: