Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի լույս 20-ի գիշերը Վրաստանի արևելքում (Կախեթի շրջան, Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա)՝ Սագարեջո քաղաքի բնակելի շենքի պատշգամբից, զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան, 5 մարդ վիրավորվել է։ Վերջիններիս վիճակը կայուն ծանր է, կան վիրահատվածներ, հայտնում է ekhokavkaza.com-ը։
Ըստ ականատեսների՝ հրաձգությունը տևել է մոտ 1 ժամ։ Սկսվել է հատուկ գործողություն, և կրակողն ինքնասպան է եղել։
«Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, սկսվել են աշխատանքները։ Նրան, իհարկե, հորդորել են հանձնվել։ Նա ևս մի քանի կրակոց է արձակել։ Երբ հատուկ ջոկատայինները ներս են մտել, նա պառկած է եղել մահճակալին, իսկ կողքին՝ գնդացիր»,-հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Ըստ աղբյուրի՝ քանի որ ձեռքին եղել են նռնակի օղեր, իրավապահները ենթադրել են, որ նռնակ կարող է գործել, և կանչել են սակրավորների, որոնք էլ վնասազերծել են ձեռքի նռնակը։
Պարզվել է, որ կրակողը նախկին զինվորական Նոդար Ատուաշվիլին է՝ ծնված 1974 թ.։ Նա զինվորական ծառայության մեջ է եղել 2006-2021 թվականներին, ծառայել է Աֆղանստանում վրացական զորախմբի կազմում։
Հարևանները պատմել են, որ տղամարդը մեկուսի կյանք է վարել, ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել։ Միաժամանակ նշել են, որ նա հավանաբար հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։
Ըստ ՆԳՆ ղեկավարի՝ հարձակման ժամանակ կասկածյալի տանը եղել է նաև նրա չափահաս որդին։ Կրակոցներից հետո նա լքել է բնակարանը։ Կրակողի դրդապատճառները դեռևս անհայտ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։