|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով, հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետային միջոցներ: