Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարին` սահմաններում լարված իրավիճակի հետ կապված: Նա նշեց, որ վերջին շրջանում սահմաններին լարվածություն կա, և թշնամու դիվերսիոն գործողությունների արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր:
«Տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկի հետ, և խոսել են սահմանների լարվածության մասին: Հնարավո՞ր է արդյոք ամրապնդել մեր սահմաններն այնպես, որ թշնամին չկարողանա խախտել սահմանները»,- հարցրեց Հեղինե Բիշարյանը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ սահմանին իրավիճակը կայուն լարված է, այնուամենայնիվ, հակառակորդի խախտումները նորություն չեն: «Շատ դեպքերում հասարակությունը և մենք պետք է համակերպվենք այն վիճակի հետ, որ հակամարտությունը վերջնականապես լուծված չէ, և հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծվի կանխարգելիչ գործողությունների միջոցով: Նրանց փորձերը մեր ուժեղ և թույլ կողմերը ուսումնասիրելու նպատակով դիտավորյալ բնույթ են կրում:
Հարցի լուծման համար պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, զերծ մնանք դիպուկահարների կրակոցներից, պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, պետք է կանխել դիվերսիոն գործողությունները և իրականացնել միջազգային հետաքննություն, որին մենք պատրաստ ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ ֆինանսնական և նյութատեխնիկական խնդիրները թույլ են տալիս համանախագահներին ասել, որ իրենք պատրաստ չեն միջազգային հետաքննության:
«Ես ասում եմ` եկեք, ստուգեք, եթե մենք ենք խախտել, մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,- ասաց նախարարը: