|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Եվրամիությունը կոչ է արել հետաքննել Հաֆթարի բանակի հանցագործությունները Լիբիական Թարհունա քաղաքում զանգվածային գերեզմանների հայտնաբերումից հետո, որը մինչև հունիսի 5-ը գտնվում էր լիբիական Ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնում է Anadolu- ն՝ հղում անելով արտաքին քաղաքականության և անվտանգության դաշինքի ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
Բրյուսելի ներկայացուցչի խոսքով՝ Թարհունայի տարածքում ութ զանգվածային գերեզմանների հայտնաբերումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բայց նա նշել է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել՝ հայտնաբերված մնացորդները ստուգելու համար, այնուհետև մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Բորելը նաև կոչ է արել Լիբիայի պատերազմող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ ՄԱԿ-ի կարգավորման գործընթացին: