|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 12-ին լրացավ Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի 20-րդ տարեդարձը. գրում է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան, ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր՝ «Ղարաբաղյան հակամարտության նոր ճակատը» հոդվածում. հայտնում է Независимая газета-ն:
Հոդվածը մասնակի կրճատումներով՝ ստորև:
«Տարեթիվը տարբեր երկրներ են նշել, սակայն` տարբեր ձևերով: Անգամ` ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չհանդիսացող Անգլիայում: Ամենից քիչ` Ադրբեջանում: Պատերազմում պարտված պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել՝ քանի հազար արդբեջանցիների կյանք է փրկվել հրադադարի արդյունքում:
Տարեդարձին ընդառաջ Բաքուն նոր ներքին ճակատ է բացել: Ողջ երկրով մեկ սկսել են զտել հայտնի գործիչների, որոնք 100%-ով հավանություն չեն տալիս իշխանությունների` ԼՂ հարցում ուժային քաղաքականությանը և անգամ ուղիղ կապեր են հաստատում հայերի հետ:
Օրինակ`ադրբեջանցի վերլուծաբան և լրագրող Ռաուֆ Միրկադիրովի և «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու` քաղաքագետ եւ պատմաբան Արիֆ Յունիսի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում: Ակնհայտ են Հարավային Կովկասում լուրջ հակամարտության կարգավորման կարևոր ուղիներից մեկը՝ «ժողովրդական դիվանագիտությունը», երկու հարևան ժողովուրդների միջև ուղիղ շփումները խեղդելու փորձերը:
Ոչ պաշտոնական շփումների ընդլայնման արդյունքում կողմերի դիրքորոշման մեղմացումը, հակամարտությունում փոխզիջումների որոնումը բնավ Բաքվի շահերից չեն բխում: Ընդհակառակը` իր քաղաքականությամբ, որը հայտնի է որպես կացնային, և ոչ միայն Սաֆարովի «սխրանքի համար», Բաքուն ձգտում է կտրել այդ բոլոր կապերը:
Ժամանակը չէ՞ այժմ, որպեսզի հետո ուշ չլինի, ԵԽ նախարարների կոմիտեի նոր նախագահի առաջ Բրյուսելում բարձրացնել այս հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքներին»: