|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Մինչև ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց ներդրումը չունենան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դրա լուծման մեջ առաջընթաց չի գրանցվի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան. հայտնում է АПА-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է այդ հարցը ներառեն երկկողմ հարաբերությունների օրակարգում:
«Այժմ այդ երկրների միջև, կարելի է ասել, կապեր չկան: Կգան համանախագահներ, կփնտրեն լուծման ուղիներ, բանակցություններ կանցկացնեն: Բայց եթե այն, ինչի մասին ես ասացի, չիրականացվի, առաջընթաց գրանցել չի հաջողվի»,- ասել է Բրայզան: