Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջև ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է:
Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ են արտահայտվել: Շավարշ Քոչարյանը մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին, հենց ինքն էր Ասոցացման Պայմանագրի ամենաթունդ ջատագովը և ՄՄ-ին միանալու հակառակորդը:
Հենց նա էր ասել, որ Մաքսային Միություն մտնելը անիմաստ է, քանի որ նրա հետ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի: Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանին, ապա ուրիշ բան չասենք. ընդամենը 2-3 օր առաջ նա հայտարարեց, որ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր անձնական ընկերն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։