Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելը որոշում է կայացրել Անկարայից հեռացած դեսպանի փոխարեն նոր դեսպան չնշանակել. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Այս որոշումը պաշտոնական Երուսաղեմը բացատրում է նրանով, որ Թուրքիան չի կամենում Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալու համար ջանքեր գործադրել։
Այսպիսով` Իսրայելը Թուրքիայում իջեցնում է իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը։ Այժմ Անկարայում Իսրայելի դեսպանատան ամենաբարձր պաշտոնյան դեսպանի երկրորդ քարտուղարն է։
Հիշեցնենք, որ Գազայի սահմանային գոտում պաղեստինցիների դեմ Իսրայելի վարած քաղաքականության պատճառով Թուրքիան իր երկրում Իսրայելի դեսպան Էիթան Նաեհին բողոքի նոտա էր հղել՝ ստիպելով լքել Թուրքիայի տարածքն ու վերադառնալ Իսրայել։