Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որում ամրագրվել են հիդրոէներգետիկայի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող նպատակները, դրանց իրականացման սկզբունքները, ինչպես նաեւ համապատասխան թիրախները։
Սրանով գործադիրն ակնկալում է Հայաստանում 450 ՄՎտ լրացուցիչ հզորություն ապահովել, ընդլայնել վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը, նվազեցնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, կրճատել դրա այրումից առաջացող ջերմոցային գազի արտանետումը մթնոլորտ։
Նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել վերոնշյալ փաստաթղթով հաստատված ռազմավարությամբ։
Կառավարությունը հավանություն է տվել նաեւ գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագրին եւ, մեկ այլ որոշմամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է փոքր ՀԷԿ-երի համար ապահովել մինչև 30 ՄՎտ հզորություն: