Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայի թանգարաններից մեկում ցուցադրվել է հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենտ վան Գոգի կտրված ականջի կրկնօրինակը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Նկարչուհի Դիմուտ Շտրեբեն ականջը ստեղծելիս օգտագործել է գենետիկական նյութ, որը ստացել է վան Գոգի եղբայր Թեոյի ծոռան թոռից` Լիվե վան Գոգից: Նա ու Վինսենտ վան Գոգն ունեն 1/16 ընդհանուր գեն, այդ թվում` Y քրոմոսոմը:
Լիվե վան Գոգի բջիջներից 3D տպիչի կիրառմամբ մոդելավորվել է ականջ, որն աճեցվել է Բոստոնի հիվանդանոցներից մեկում:
«Ես գիտությունը գործածում եմ այնպես, ինչպես նկարիչն է գործածում վրձինը, ինչպես Վինսենտն էր օգտվում ներկից»,- ասել է Շտրեբեն: Նրա խոսքով` Լիվե վան Գոգը հենց սկզբից աջակցում էր նախագծին:
Վինսենտ վան Գոգն իր ականջի բլթակը կտրել է 1888թ. դեկտեմբերին ընկերոջ` նկարիչ Պոլ Գոգենի հետ վեճից հետո: Դրանից հետո վան Գոգը հեղինակել է մի քանի ինքնանկար, որոնցում ներկայանում է վիրակապված ականջով: Նկարիչն ինքնասպան է եղել ականջը կտրելու միջադեպից երկու տարի անց: