|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը որոշել է դրամական պարգև տալ նրան, ով կկտրի աղմկահարույց «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը. հայտնում է Contact.az-ը:
Կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ դրա իրագործումը հանձնարարված է անդամներից մեկին, որը, որպես պարգևավճար, կստանա տասը հազար մանաթ:
Հիշեցնենք, որ իր գրքի համար Այլիսլիին զրկել էին ժողովրդական գրողի կոչումից և նախագահի թոշակից:
«Քարե երազներ» ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: