|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 11-ին` ժամը 10:00-ի սահմաններում Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի էր ունեցել քարաթափում մոտ 350 խորանարդ մետր ծավալով, որի պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:
«Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ և ժամը 18:30-ի դրությամբ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:
Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն: